211652_close_icon
views-count2526 դիտում article-date 12:20 07-05-2021

Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է ուղարկում Ռուսաստան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արթուր Շատվորյանին և Արթուր Մամիկոնյանին Ռուսաստանի Դաշնություն գործուղելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին և սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Արթուր Մամիկոնյանին 2021 թվականի մայիսի 11-13-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Ստավրոպոլ)՝ սահմանային պետական վերահսկողության ընթացքում իրականացվող գործընթացների՝ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների Ռուսաստանի Դաշնություն արտահանման, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

2. Արթուր Շատվորյանի և Արթուր Մամիկոնյանի` Ռուսաստանի Դաշնություն (քաղ. Ստավրոպոլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Նմանատիպ նյութեր