211652_close_icon
views-count6142 դիտում article-date 17:44 09-05-2021

Վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. Վալերի Օսիպյան, News.am, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապարակում, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը Ազատության հրապարակում մասնակցում էր այսօր նախատեսված Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների համատեղ հանրահավաքին։

«Ես վստահում եմ  Ռոբերտ Քոչարյանին ու հավատում եմ նրան։ Կարծում եմ՝ նա ունի փորձը, գիտելիքը։ Իր կառավարման տարիներին ես աշխատում էի ոստիկանությունում, ու Հայաստանը տնտեսական աճ ուներ։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից»,– ընդգծեց նախկին ոստիկանապետը։

Նշենք, որ 2018թ. քաղաքական վերադասավորումներից հետո, Վալերի Օսիպյանին Նիկոլ Փաշինյանը նշանակել էր ոստիկանապետ։

«Յուրաքանչյուր անձ ինքն  է գնահատական տալիս իրավիճակին եւ որոշումներ կայացնում։ Ներկայիս իրավիճակն այնպիսինն է, որ ինձ չի բավարարում, ես մտահոգված եմ մեր երկրի ապագայով, մեր երեխաներով, մեր ապագայով։ Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանն այն անձնավորություն է, որ կարող է երկիրը դուրս բերել այս իրավիճակից»,– նշեց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր