52517 դիտում
11:55 12-05-2021
Ոստիկաններն իրականացրել են հատուկ օպերացիա. ծանր հանցագործության մեջ հետախուզվողը առևանգել էր իրեն տեղափոխող ավտոմեքենան ու վնասել մի քանի ավտոմեքենաներ. ոստիկանների պրոֆեսիոնալ գործողության արդյունքում նա վնասազերծվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 11-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի և Շենգավիթի, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ոստիկանական հատուկ օպերացիա, որը կրել է «Հետախուզվողը չի կարող երկար մնալ թաքնված» անունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Մինասյանը Արտաշատ քաղաքից Toyota մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորություն է վերցրել դեպի Երևան։
Ոստիկանները օպերատիվ ձևով կատարում են անրաժեշտ դարանակալումներ, ու արդեն կասկածյալը տաքսի ավտոմեքենայով նախ հայտնվում է Արտաշատի ոստիկանների (Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ) տեսադաշտում, ու արդեն, երբ Toyota-ն մոտենում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցի 100 հասցեի դիմացի հատված, ՃՈ ծառայողը կանգնեցնում է ավտոմեքենան և պահանջում, որպեսզի վարորդը ներկայացնի ավտոմեքենայի փաստաթղթերը։ Վարորդը իջնում է ավտոմեքենայից ու երբ մոտենում է ՃՈ ծառայողին, ավտոմեքենան առևանգվում է ու սկսվում է իսկական կինո. հետապնդում են առևանգվող ավտոմեքենան, ով ընթացքում վնասում է մի քանի ավտոմեքենաներ, սակայն առևանգիչը չի կարողանում դիմել փախուստի. հայտնվում է ոստիկանների շրջափակման մեջ, ու ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում առևանգված ավտոմեքենան վարած Վ. Մինասյանը վնասազերծվում և բերման է ենթարկվում ոստիկանության Արտաշատի բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա հետախուզվում էր ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։ Նա Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Այվազյանի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության ձերբակալվածների պահման վայր։ Նա կասկածվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլի» անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանին, դանակահարելու, նրա Porsche Cayenne-ն առևանգելու մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին ոստիկանության ծառայողները շրջայց կատարելու ժամանակ Նոր Նորք վարչական շրջանում նկատել էին առանց համարանիշների Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանները, ունենալով հնարավոր կասկածներ, պարզել էին, որ նշված ավտոմեքենան ապրիլի 26-ին Արարատի մարզում առևանգվել էր, ինչի առթիվ էլ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերված Porsche Cayenne-ը պատկանում է Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» անդամ Արտակ Հարությունյանի եղբորը՝ 33-ամյա Պետիկ Հարությունյանին, ում ավտոմեքենան առևանգելուց առաջ դանակահարել էին: Նա Բանգլադեշում հայտնի «Նեպտունի Համիկի» սանիկն է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և Արարատի մարզային քննչական վարչության քննիչների հետ պարզել էին ավազակային հարձակում կատարող կասկածյալների ինքնությունը. նրանք են՝ Արարատի մարզի բնակիչ՝ 39-ամյա Վարդան Մ.-ն և Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Երջանիկ Կ.-ն և 26-ամյա Դավիթ Կ.-ն: Վերջիններս հարազատ եղբայրներ են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+