211652_close_icon
views-count2084 դիտում article-date 13:56 16-05-2021

Այս ընթացքը պարտավոր ենք կասեցնել. ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել. «Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանը, ոչ միայն շարունակում է սպառնալիքներ հնչեցնել և պահանջներ ներկայացնել, այլև բացահայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Կոպտորեն ոտնահարելով նոյեմբերի 9-ի զինադադարի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին և այլ պահվող անձնանց, այլև Արցախի Հանրապետության Խծաբերդի, Հին Թաղերի ռազմակալումից, ապա նաև կասկածելի հիմքերով իրականացված սահմանազատումներից հետո, չհանդիպելով որևէ դիմադրության, անցել է բացահայտ զավթողական քաղաքականության։

2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ ռազմավարական ուղղություններով ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մի քանի կիլոմետր։ Ադրբեջանական զինվորականների ներխուժման արդյունքում առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ։ Հեռահար նպատակադրումներով կատարված ադրբեջանական բացահայտ ագրեսիան ստեղծել է ռազմական բախման և պատերազմի իրական վտանգ։

Օգտվելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանը փորձում է թելադրել իր կամքը՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը։ Այսօր արդեն վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի ագրեսիան կանխելու, հակազդելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչախումբը շարունակում է իր ապաշնորհ կառավարմամբ կործանման տանել երկիրը։

Այս ընթացքը պարտավոր ենք կասեցնել։ ՀՅ Դաշնակցության Բյուրոն աշխարհի տարբեր երկրներում զորաշարժի է ենթարկել Դաշնակցության բոլոր կարելիությունները՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ, միաժամանակ պատրաստ լինելով ինքնակազմակերպվելով պաշտպանել մեր պետությունն ու քաղաքացների անվտանգությունը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր