211652_close_icon
views-count2907 դիտում article-date 23:42 18-05-2021

Գյումրու «Շիրակ» օդանավակայանը կհարմարեցվի նաև ռազմական ինքնաթիռների թռիչքի ու վայրէջքի համար

Armtimes.com-ը գրում է. Այս տարի «Շիրակ» օդանավակայանի վազքուղու վերակառուցման լայնածավալ աշխատանքների իրականացում է նախատեսվում: Ամբողջովին փոխվելու է վազքուղու հին ծածկույթը:

Գյումրու համայնքապետարանում կայացած հանրային լսման ժամանակ «Շիրակ» օդանավակայանի տեխնիկական սպասարկման ղեկավար Հենրիկ Սարգսյան տեղեկացրել է, որ 3.220 մետր երկարությամբ, և 45 մետր լայնությամբ ասֆալտ- բետոնյա ծածկույթի վերակառուցում է իրականացվելու։

5 սմ հաստությամբ ծածկույթը հանվելու է, տեղադրվելու է 9 սանտիմետր հաստությամբ նոր ասֆալտ- բետոնյա ծածկույթ։

Ըստ բանախոսի, «Շիրակ» օդանավակայանի նոր ծածկույթը համապատասխանելու է ռազմական օդանավերի թռիչքների և վայրէջքների համար։

Հենրիկ Սարգսյանը նաև վստահեցրել է, որ ոչ մի կոնստրուկտիվ փոփոխություն տեղի չի ունենալու: Շինաշխատանքների արդյունքում կբարձրացվի միայն ծածկույթի որակը և կկատարվի հողային աշխատանք:

Նմանատիպ նյութեր