52679 դիտում
19:35 19-05-2021
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 17-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
Ժամը 18:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Առաքել Պետրոսյանը իր վարած Volkswagen Caddy մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Պետրոսյանն ու ուղևոր, Վերիշեն գյուղի գյուղի բնակիչ, 26-ամյա Հունան Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ և այն մեծ դժվարությամբ են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ, քաղաքացիների օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+