6603 դիտում
22:59 19-05-2021
Պղտոր ջրերում ձուկ որսացողները թո՛ղ ունենան Ի․ Տոնոյանի վաստակի կեսը, և նոր սկսեն «գործել». Armenian24news.am
Ինչպես հայտնի է, ընտրություններին ընդառաջ՝ «Բարգաված Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը և Իվետա Տոնոյանը։ Կարևորելով կին պատգամավորների գործունեությանը քաղաքական դաշտում՝ պետք է նշել՝ Իվետա Տոնոյանն իր ակտիվ ու արդյունավետ աշխատանքով միշտ աչքի է ընկել։ Մի փաստ ևս պետք է արձանագրել, որը armenian24news.am- ի լրագրողները ևս կարող են փաստել․ 2003-2017 թվականներին լրագրողական ճանապարհ անցած, այդ ոլորտում թրծված Իվետա Տոնոյանն՝ ի տարբերություն նախկինում լրագրող եղած մյուս պատգամավորներից շատերի՝ խորին հարգանք ունի լրագրողական աշխատանքի, լրագրողների նկատմամբ, ու չի զլանում պատասխանել լրագրողների հարցերին։ Նախընտրական ժամանակահատվածում, իհարկե, կան ու կլինեն մարդիկ, որոնք Իվետա Տոնոյանի կատարած աշխատանքի մեջ կփորձեն բծեր գտնել, ավելի ճիշտ՝ այդ բծերը հորինել։ Իհարկե, անսխալական մարդիկ չկան, բայց կան կատարված աշխատանքներ, որոնք ակներև են։ Ըստ parliamentmonitoring.am-ում զետեղված տվյալների՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի իրականացրած աշխատանքների ընթացքում Իվետա Տոնոյանն 8 օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել։ Ստանձնելով պատգամավորական մանդատ՝ այս պատգամավորը խորին պատասխանատվություն է ունեցել ժողովրդի առաջ։ Քաղաքացիները տեսել են՝ ինչպես է նա պայքարել փողոցում՝ քաղաքացիների կողքին լինելով։
Մանրամասներն՝ այստեղ
Մանրամասներն՝ այստեղ
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
17:41 09-12-2014
Կենտրոնական բանկի նախագահը խոստանում է, որ պղտոր ջրում ձուկ որսացողները կպատժվեն
1012 դիտում
15:29 07-10-2024
ՆԱՏՕ-ն ցանկանում է ձուկ որսալ պղտոր ջրերում. Բաքուն և տարածաշրջանի մյուս երկրները դա լավ գիտեն. Զախարովա
3260 դիտում
12:44 30-11-2018
Ինչ-որ ուժեր կրկին փորձ են անում պղտոր ջրում ձուկ որսալ՝ թիրախավորելով իմ անձը. Արայիկ Հարությունյան
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»