6480 դիտում
09:58 20-05-2021
Մենք այդպիսի հազարավոր ուժերի դիմագրավելու կարողություն դեռևս ունենք. Մովսես Հակոբյան․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Հաշվի առնելով Արցախում և ՀՀ մարզերում՝ Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական կողմի սադրանքները, առաջխաղացումները, որքանով են հնարավոր պատերազմական գործողություններն արցախյան և հայաստանյան հատվածում: Ավելին, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ իր քաղաքացիներին խորհուրդ չտալով գալ Հայաստան:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պատերազմի սկսել-չսկսելու հավանականության մասին գնահատական ինքը չի կարող տալ, այն կարող է անել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, քանի որ նա է տիրապետում ամբողջական տեղեկությանը, նաև՝ երկրի ղեկավարը:
«Մնացածը, որոնք նման գնահատական են տալիս, դրանք տարբեր գուշակումներ են: Իսկ ես գուշակություններով չեմ զբաղվում՝ համընկա՞վ, թե՞ չհամընկավ»,- շեշտեց նա:
Մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները, սակայն, չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։
Մամուլում տեղեկություններ եղան, որ բանակցություններին չի գնացել նաև Ռուստամ Մուրադովը: Հնարավո՞ր է, որ պատճառը գաղտնի փաստաթղթեր լինելու փաստն է, հատկապես, երբ սոցցանցերում հրապարակված քարտեզներով ադրբեջանական կողմն ամրապնդում է իր դիրքերը Սև լճի հատվածում, ասում են՝ անգամ մատակարարումների ճանապարհ է արդեն հասցրել գցել:
«Ուրիշ բան չպետք է սպասեինք, մինչդեռ մարդիկ ուրիշ բան էին սպասում և ինչ-որ ցանկություններ, տարբեր դիրքորոշումներ արտահայտում: Քո դիրքորոշումը, ցանկությունը կյանքի կոչելու համար համապատասխան միջոցներ պիտի ունենաս»,- ասաց գեներալը:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե այսօր Հայաստանը բանակ չունի, ոմանց կարծիքով էլ՝ բանակ ունենք, և լավ ղեկավարի դեպքում՝ այն կարող է իրեն ճիշտ դրսևորել, իրավիճակ փոխել, հակառակորդին նորից խաղաղություն պարտադրել, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը վստահեցրեց, որ այդպիսի ռեսուրս կա:
«Միշտ եղել է, կա, և ունենալու ենք: Հարցն այն է՝ ինչպես ես այդ ռեսուրսը կառավարում: Մենք բոլոր հնարավորություններն ունեինք չթույլատրելու, որ մեր սուվերեն տարածքը զինված խմբավորում ներխուժեր, իսկ եթե ներխուժել է, փոխանակ այդքան հայտարարություններ կատարելը, կան համապատասխան գործողություններ, որոնք կպարտադրեին հակառակորդին դուրս գալ այդտեղից: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ մեր տարածք ներխուժել է 250 հոգի. 250 հոգին դա ուժ չի, մենք այդպիսի հազարավոր ուժերի դիմագրավելու կարողություն դեռևս ունենք»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2635 դիտում
11:19 05-02-2015
Արցախի ժողովուրդը չգիտի էլ, որ Հայաստանում այդպիսի ուժ, այդպիսի կառույց կա. Թորոս Սեֆիլյան. 168 Ժամ
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»