211652_close_icon
views-count2097 դիտում article-date 14:26 20-05-2021

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտում 3․5 տոննա մարդասիրական օգնություն են բաժանել

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Ստեփանակերտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների կողմից տրամադրված մարդասիրական օգնությունը փոխանցվել է բազմազավակ ընտանիքներին, փախստականներին և տեղահանվածներին։

Ավելի քան 3,5 տոննա մարդասիրական օգնություն է փոխանցվել կարիքավորներին: Ընդհանուր առմամբ՝ բարեգործական կազմակերպությունների միջոցով ռուս խաղաղապահները ԼՂ բնակիչներին են փոխանցել ավելի քան 155 տոննա մարդասիրական բեռ։

Նմանատիպ նյութեր