211652_close_icon
views-count1902 դիտում article-date 18:52 20-05-2021

Ասում էին՝ Փաշինյանը 6-ամսյա ծրագիր ունի. փաստորեն նրան ժամանակ էր պետք, որպեսզի կարողանար այսպիսի կործանարար փաստի առաջ մեզ կանգնեցնել. Սայաթ Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Դուք ո՞նց եք պատկերացնում՝ Ադրբեջանը համաձայնե՞լ է, որ այս տականքը պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որը բխում է հայերի շահերից. Սայաթ Շիրինյան

Այս գործընթացը պիտի կասեցված լիներ դեռ այն ժամանակ, երբ այդ ստահակը սկսեց փաստաթղթեր ստորագրել: Տեսեք, Կառավարության նիստի ժամանակ մենք տեսանք, թե ինչ անբարոյականի հետ գործ ունենք, նա խաբում է, ասում է՝ ստորագրելու է այն փաստաթուղթը, որը 100 տոկոսով հայանպաստ է: Դուք ո՞նց եք պատկերացնում՝ Ադրբեջանը համաձայնե՞լ է, որ այս տականքը պետք է ստորագրի մի փաստաթուղթ, որը բխում է հայերի շահերից: Այս մասին այսօր Կառավարության դիմաց  անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության նախկին գնդապետ Սայաթ Շիրինյանը:  

«Մենք կործանարար ճանապարհին ենք կանգնած դեռ 2018 թվականից: Ես ապշած եմ այն մարդիկանց վրա, որոնք դեռ հավատում ենք այս ստահակին: Ոչ մի հայանպաստ քայլ այս ստահակի կողմից չի արվել ու չի էլ արվելու, մենք պետություն և պետականություն ենք կործնում: Ասում էին՝ 6-ամսյա ծրագիր ունի, ի՞նչ արեց, փաստորեն նրան ժամանակ էր պետք, որպեսզի կարողանար այսպիսի կործանարար փաստի առաջ մեզ կանգնեցնել»,-ասաց նա:

Շիրինյանը նշեց, որ նախկիններին մեղադրելու փոխարեն պետք է տեսնել, որ նախկինում ադբեջանցին չէր կարող գալ Հայաստանի սահման, չեն կարող խփել ու հայհոյել հայ զինվորինş «Քանդեց, ուղղակի քանդեց, իսպառ վերացում է ամեն ինչ: ՀՀ մենք մոտակա ժամանակներս այլևս չենք ունենա, եթե ամեն ինչ այսպես շարունակվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր