42899 դիտում
21:59 20-05-2021
Արտակարգ դեպք Երևանում. գողացել են Ազգային բժշկական պալատի տնօրեն Նարեկ Վանեսյանի ավտոմեքենայի համարանիշները, որոնք հայտնաբերվել են գերեզմանատանը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 19-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 38-ամյա Նարեկ Վանեսյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 00:40-ից 09:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իր բնակության շենքի բակում կայանված, իրեն պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենայի 001 NV 03 համարանիշները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանած ոստիկաններին Ն. Վանեսյանը կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ ինքն աշխատում է Ազգային բժշկական պալատի տնօրեն:
Մինչ ոստիկանները անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ էին իրականացնում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայանում մի քաղաքացի և ներկայացնում նշված համարանիշները ու հայտնում, որ այն հայտնաբերել է Հասրաթյան փողոցի հարակից գերեզմանատանը՝ հոր գերեզմանի մոտ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16858 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ