211652_close_icon
views-count5937 դիտում article-date 10:25 21-05-2021

Երբ կազմակերպում եք որևէ միջոցառում-հանրահավաք, եթե այն չի ավարտվում իշխանությունների պահվածքին համարժեք քայլերով և հստակ գործողություններով, մի՛ք նախաձեռնեք.. Ռ. Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Ընդդիմությանը...
Հարգելի ընդդիմությու՛ն, բավական է հավաքել ժողովրդին և նոյեմբերի 10-ից սկսած մարդկանց արդեն հազարերորդ անգամ բացատրել, որ նա մոլագար, դահիճ, տգետ, չտես, փնթի, նախկինում գործարարների և քաղաքական գործիչների  դեմ փողով հոդվածներ գրող կամ փողատերից շանտաժով փող կորզող, գործականլ-հողատու, շիզոֆրենիկ-վիժվածք կամ չգիտեմ էլ ինչ է և գործն ավարտված համարել... 
 
Այն պահից, երբ նրա հրահանգով շրջափակեցին դատարանները, երբ ձեր իսկ բնորոշմամբ բազմաբովանդակ այս կերպարը շարունակաբար սկսեց ոտքերը մաքրել ՀՀ սահմանադրության, ԱԺ-ի և պետական մյուս կառույցների վրա՝  այդ պահից ժողովրդի կողմից իրականացվող կամ իրականացվելիք ցանկացած քայլ  վիժվածքին ու ուսապարկերին իրենց կաբինետներից դուրս շպրտելու համար՝ սահմանադրական է, ինչի իրվունքը տրված է անհատին և հավաքականությանը նաև միջազգային նորմերով։
   
Հորդորս, եթե կուզեք՝  խնդրանքս.  երբ կազմակերպում եք  որևէ միջոցառում-հանրահավաք, եթե այն չի ավարտվում իշխանությունների պահվածքին համարժեք քայլերով և հստակ գործողություններով, մի՛ք նախաձեռնեք... Այլապես՝  նման միջոցառումները հիասթափեցնում են մարդկանց, հարվածում ընդդիմության հեղինակությանը, ավելի «դուխավորում» ձեր իսկ կողմից վերը բնութագրածին...»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր