2312 դիտում
13:49 22-05-2021
Դելիմիտացիա և դեմարկացիա պետք է անել բացառապես նախկին հավաստի քարտեզներով, դրանցից մեկը Հռոմում է. Դանիելյան
Պետք է տեղորոշում (դելիմիտացիա) և գծանշում (դեմարկացիա) անել բացառապես նախկին հավաստի քարտեզներով։ Դրանցից մեկը հենց այս պահին գտնվում է Հռոմում՝ փորագրված է քարի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
«Պետական սահմանի փաստացի գծանշումներ անելիս՝ բնակավայրերը կիսելու և հանրապետական նշանակության ճանապարհները թշնամու հսկողությանը հանձնելու տեսքով, պետք էր հիշել տեղորոշում (դելիմիտացիա) և գծանշում (դեմարկացիա) անելու անհրաժեշտության մասին, ոչ թե բացարձակապես անհիմն պարբերաբար արդարանալ խնդրի հետ ոչ մի կապ չունեցող օրենքի գոյությամբ՝ հղումներ անելով դեռևս 5 տարի առաջ ուժը կորցրած հոդվածների վրա։ Այս ամենի բուն իմաստն այն է, որ սահմանագծումներ անելիս, փոխադարձ այնպիսի լուծումներ գտնվեին, որ չխաթարվեին մարդու տարրական իրավունքները և Երկրի անվտանգությունը, ոչ թե GPS֊ի ցուցիչներով մարդուն բռնությամբ վտարեն իր տանից, ինչի մասին բազմիցս փաստարկված արտահայտվել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ արժանանալով հանրային իշխանության պարսավանքին։
Իհարկե, սրանք անհրաժեշտ գործընթացներ են, բայց դրանք չի կարելի կյանքի կոչել այն պայմաններում, երբ մի կողմը հակված է ամեն տեսակի զիջումները, որպես իբր խաղաղության գրավական դիտարկելու, իսկ մյուսն էլ՝ սուր հոտառությամբ հարմար պահը զգալով, հապճեպ ագրեսիաների ու պորովոկացիաների է դիմում (հենց միայն սպառնալիքի ազդեցության այս փաստերը բացառում են միջազգային որևէ համաձայնագրի իրավաչափությունը)։
Չմոռանանք, որ այս ամենից հետո անխուսափելիորեն լինելու են սահմանային գոտիներ՝ ազատ տեղաշարժի հստակ սահմանափակումներով (որը պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչեւ 5 կիլոմետր լայնությամբ), սրան ևս պետք է պատրաստ լինենք։
Հ.Գ. Այո, պետք է տեղորոշում (դելիմիտացիա) և գծանշում (դեմարկացիա) անել բացառապես նախկին հավաստի քարտեզներով։ Դրանցից մեկը հենց այս պահին գտնվում է Հռոմում՝ փորագրված է քարի վրա։ Ի դեպ, ադրբեջանի պահով ոչինչ չկա՝ հասկանալի պատճառներով ....»,-գրել է նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5387 դիտում
11:05 20-11-2021
Դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու ռուսական առաջարկներից հետո կարո՞ղ են լինել նոր բռնկումներ․ «168 ժամ»
Այս բաժնից
793 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
631 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
745 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված