211652_close_icon
views-count7114 դիտում article-date 23:18 22-05-2021

Ինչպե՞ս է, որ այդպիսի դավաճանություն գործած մարդն այսօր իրավունք ունի լուծելու մեր անվտանգության խնդիրը. Կարին Տոնոյան. News.am

Այն, ինչ տեղի ունեցավ 44–օրյա պատերազմում, դավաճանության արդյունք է, ինչի մասին վկայում են նաև 2020թ. հոկտեմբերի 19–ի իրադարձությունները։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում ասել է  Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի  «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը, հայտնում է News.am-ը:

«Դեռևս հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը հավաքվել է, և Փաշինյանը ներկայացրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջարկ է ներկայացրել դադարեցնել պատերազմը։ Այդ առաջարկը եղել է հետևյալ պայմաններով՝ Արցախը մնում է Հադրութով և Շուշիով։ Միայն թե Շուշիում հայերի վերահսկողությամբ ադրբեջանցիները հնարավորություն են ստանում պարզապես վերաբնակեցվելու, հանձնում ենք հինգ շրջանները, իսկ երկու շրջանների հարցը լուծվելու է հետագայում։ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները համաձայնություն են տալիս, սակայն գիշերը վարչապետը գնում է Գլխավոր շտաբ և ասում, որ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ չի ստացվում, և հնարավոր չէ դա կազմակերպել։ Մինչդեռ նոյեմբերի 10-ից հետո Ռուսաստանի նախագահն ասաց, որ իր համար առավել քան զարմանալի էր, որ հոկտեմբերի 19-ի առաջարկը չընդունեց Հայաստանի կառավարությունը»,- նշեց նա։

Կարին Տոնոյանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս ամենը դավաճանության արդյունք է, իր յուրաքանչյուր խոսքը փաստարկված է, և ինքը պատրաստ է դրանց համար պատասխանատվություն կրել։

«Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն։ Ինչպե՞ս է, որ այդպիսի դավաճանություն գործած մարդն այսօր իրավունք ունի լուծելու մեր անվտանգության խնդիրը։ Մեր զավակների արյամբ թրծված այս հողը չի պատկանում դավաճաններին։ Յուրաքանչյուրս, եթե մեր ոտքի տակի հողը պաշտպանենք, ուրեմն՝ հողը կպաշտպանենք։ Մենք շատ լավ գիտենք, որ դավադրության զոհ ենք, որ 30 տարի մեր բանակը շատ լավ պաշտպանել է մեր սահմանները։ Դավել են հայ զինվորին ու սպային, ովքեր՝ մենք դա դեռ կիմանանք, և բոլորը պատասխան կտան ամեն ինչի համար, որ կատարել են»,- ընդգծեց Կարին Տոնոյանը։

Նմանատիպ նյութեր