211652_close_icon
views-count1868 դիտում article-date 14:22 25-05-2021

Վաղը Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆը

Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիսի 26-ին ժ. 10:00-ին տեղի կունենա Արա Այվազյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հանդիպումը` առանձնազրույցի և ընդլայնված ձևաչափերով։

Վերոնշյալ հանդիպումների արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են օպերատորներն ու լուսանկարիչները:

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2021թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: 

Նմանատիպ նյութեր