211652_close_icon
views-count2125 դիտում article-date 22:02 25-05-2021

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում է ընդունել մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին. հաստատվել է կուսակցության ընտրական ցուցակը. հայտարարություն

Հայտարարություն.

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում ընդունեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաստատեց կուսակցության ընտրական ցուցակը։

Պահանջվող փաստաթղթերը վաղը՝ մայիսի 26-ին, կներկայացվեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Առաջիկա երեք օրվա ընթացքում հանրությանը կներկայացվի  «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը, որտեղ ընդգրկված են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածուներ, փաստաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ, ուսուցիչներ, լեզվաբաններ, ձեռնարկատերեր և այլ բնագավառների ներկայացուցիչներ։

Վճռականորեն շարժվում ենք առաջ՝  կառուցելու արդար Հայաստան․․․

Նմանատիպ նյութեր