211652_close_icon
views-count1694 դիտում article-date 22:20 25-05-2021

Մենք երբեք այսպիսին չենք եղել, պիտի ազգային օրակարգ ձևավորենք. Արցախի հերոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստան հնարավոր դարձավ, քանի որ հեղափոխությունից հետո ճիշտ չեն գնահատվել մեր զինուժի հնարավորությունները եւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել պաշտպանության բանակը զինելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ թշնամին անարգել, առանց դիմադրության խախտում է մեր սահմանը։

«Տարածքային կորուստներն այնքան ցավալի չեն ինձ համար, որքան որ հայկական զինված ուժերի ողնաշարն է ջարդված, ինչը մինչեւ այսօր էլ շարունակվում է։ Տարածքային կորուստները ցանկացած պահի կարելի է հետ վերադարձնել, իսկ զինված ուժերի, մարտական ոգու կորուստները վերականգնելու համար շատ ժամանակ է պետք»,– նշում է զինվորականը՝ հավելելով, որ պատերազմում մեր մարդկային ռեսուրսների կորուստը չափազանց մեծ է, որն ամենամեծ հարվածն է բանակի համար։

Ղարամյանի կարծիքով, այս պատերազմում մեր պարտության պատճառները մի քանիսն են. «Երեւի մենք որոշ ժամանակ իլուզիաներով ենք ապրել հայկական զինված ուժերի վերաբերյալ մեր պատկերացումներում, որը չի համապատասխանել իրականությանը, սպասվող մարտահրավերներին՝ սկսած վերջին տարիներին բանակում կատարվող բարեփոխումներից։ Ճիշտ չեն գնահատվել մարտահրավերները եւ դրանց համապատասխան բարեփոխումներ չեն կատարվել»,– փաստում է նա ու թվարկում հայկական կողմի զրահատեխնիկայի, հակօդային պաշտպանության, բանակի կազմակերպչական աշխատանքներում առկա խնդիրները։

Մանրամասներն՝  այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր