89623 դիտում
23:19 25-05-2021
Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայի գյուղմթերքների շուկայից 2 հոգի դանակի բազմաթիվ հարվածներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գուղմթերքների շուկայի տարածքից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի կնոջ և մի տղամարդու:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ դանակի մի քանի հարվածներ են ստացել և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 58-ամյա Գյուլգյազ Հովսեփյանը և 44-ամյա Արմեն Գևորգյանը;
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: