211652_close_icon
views-count1616 դիտում article-date 17:36 26-05-2021

Հարկ վճարողների հետ փոխվստահությունն ամրապնդելու համար ՊԵԿ-ը կատարելագործում է իրազեկման միջոցները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 
Քաղաքացիների կողմից առավել հաճախ տրվող հարցերին պատասխանելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել են իրազեկման թերթիկներ։

Դրանց պատրաստման և հրապարակման կարգը սահմանվել է ՊԵԿ նախագահի2020 թվականի հունիսի 18-ի N 556-Ա հրամանը հրամանով։

Թերթիկների տեղեկատվությունը կարող է օգնել հարկ վճարողին որևէ գործարք կատարելիս, երբ ցանկանում է համոզվել` արդյոք ճիշտ է ընկալել օրենքների դրույթները: ՊԵԿ-ի անունից հրապարակված թերթիկն արտահայտում է տվյալ հարցի վերաբերյալ կոմիտեի դիրքորոշումը: 
Կոմիտեիպաշտոնական կայքումարդեն հրապարակվել են շուրջ 200 իրազեկման թերթիկ, և այդթիվը պարբերաբար ավելանում է։

Petekamutner.am կայքի այս բաժնից արդեն օգտվել է շուրջ 160000 մարդ։

Տնտեսվարողների արդյունավետ իրազեկման նպատակով ստեղծվել են նաև զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության ուղեցույցներ: Դիտումների վիճակագրությունը փաստում է դրանց օգտակարության մասին։ Հարկային օրենսդրությունից բացի,այստեղ ամբողջացված է նաև ոլորտային ընդհանուր տեղեկատվություն` բիզնես գաղափարներ ունեցողներին աջակցելու համար:Կոմիտեի կայքում հրապարակելուց բացի, հարկ վճարողներին ուղեցույցների մասին ծանուցվել է նաև հաշվետվություններիներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում`wiki.taxservice.am բաժնում, առկա են նաև  տարբեր հարկատեսակների վերաբերյալ ուղեցույցներ՝ շահութահարկ, ավելացված արժեքի հարկ և շրջանառության հարկ, և այդ ուղեցույցների խմբագրման աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Կայքի տվյալ բաժնում արդեն առկա է շահութահարկի ուղեցույցի հարկային օրենսգրքի 2021 թվականի մարտի 31-ի դրությամբ գործող խմբագրությամբ տարբերակը։

Հարկային կարգավորումներնուղեցույցներում ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, հարկերի հաշվարկման բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:
 
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր