211652_close_icon
views-count1510 դիտում article-date 19:40 26-05-2021

Այն կառավարությունը, որը չի զբաղվում գյուղատնտեսությամբ ձախողվելու է․ ես չեմ ուզում ձախողվել, խնդիրները շատ արագ լուծում կստանան․ Ռոբերտ Քոչարյան

Բնակչության 25-30 տոկոսը զբաղված է գյուղատնտեսությամբ, ոլորտում անկում է, և մենք չգիտենք, թե ում պետք է դիմել։ Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ այսօր՝ մայիսի 26-ին, գրում է Tert.am-ը ։

Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ իր կառավարման տարիներին գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ում 11 տոկոս էր։ «Ոռոգում, վարկային միջոցների հասանելիություն և արտադրանքի իրացում։ Եթե այս հարցերի լուծումը չկա, անկում է լինելու»,- ասաց երկրորդ նախագահը։

Նա նշեց, որ պետք է վերականգնվի գյուղատնտեսության նախարարությունը, պետք է աշխատի պրոֆեսիոնալ խումբ, պետք է սուբսիդավորում լինի, երաշխավորվի արտադրանքի իրացումը։ «Համոզված եմ, որ մեր գյուղատնտեսության ոլորտը կարող է դինամիկ աճ ունենալ։ Այն կառավարությունը, որ չի զբաղվում գյուղատնտեսությամբ ձախողվելու է։ Ես չեմ ուզում ձախողվել, խնդիրները շատ արագ լուծում կստանան»,- ֆերմերներին խոստացավ Ռոբերտ Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր