1534 դիտում
15:19 27-05-2021
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին մայիսի 27-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Գուսալ Ազամ Սարքերը (նստավայրը՝ Թեհրան):
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի երկկողմ համագործակցության զարգացմանը։
Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խթանման, ինչպես նաև կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:
Դեսպան Գուսալ Ազամ Սարքերն ընդգծել է, որ առավելագույն ջանքեր կներդնի պատմականորեն բարեկամական կապեր ունեցող երկու ժողովուրդների հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ նշելով, որ Բանգլադեշում դարեր շարունակ հայկական ներկայությունը նաև տնտեսական հարաբերությունները խորացնելու լավ հիմք է:

Նմանատիպ նյութեր
1863 դիտում
14:32 22-01-2016
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը
853 դիտում
18:15 06-10-2023
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը
1394 դիտում
13:32 22-01-2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպանը
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»