211652_close_icon
views-count3908 դիտում article-date 14:34 30-05-2021

Երկրում նյարդային մթնոլորտ է տիրում, որը գալիս է երկրի ղեկավարությունից, անհրաժեշտ է փոխել ընդհանուր միջավայրը․ Ռոբերտ Քոչարյան . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Նախընտրական շտաբերի և տեղում մարդկանց միասնական դաշտային աշխատանքի շնորհիվ մենք կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի, այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

«Պետք է փորձենք որակյալ աշխատանք տանել յուրաքանչյուրս մեր մասով, մենք՝ շտաբերում, դուք՝ այստեղ, տեղում։ Մենք գիտենք՝ որքան բարդ աշխատանք է դաշտային աշխատանքը։ Ընտրական գործընթացի այս երկու թևերի արդյունավետ աշխատելու դեպքում մենք կունենանք այն արդյունքը, որն ուզում ենք։ Այս իշխանությանը մնացել է 21 օր», - ասել է նախագահ Քոչարյանը՝ հավելելով, որ դաշինքի՝ տարբեր մարզերում ունեցած հանդիպումները նոր լիցք ու ուժ են հաղորդում։

«Սա պայքար է։ Յուրաքանչյուր մարտից առաջ, երբ զինվորի աչքերին նայում էինք, հասկանում էինք՝ հաղթելո՞ւ ենք, թե՝ ոչ։ Նույնն այս պայքարում է։ Մարդկանց աչքերից երևում է, թե ինչ վճռականությամբ են նրանք լցված, ինչ համոզմունքներով են գնում պայքարի»,- հավելել է Ռոբերտ Քոչարյանը։

Հանդիպման ժամանակ հնչել են մի շարք հարցեր՝ կապված կրթական համակարգի, ոռոգման ջրերի, հանրության բարոյահոգեբանական վիճակի, պարգևավճարների, աղանդների և արտասահմանյան ֆինանսական ռեսուրսներով գործող կասկածելի ՀԿ-ների, պատերազմի հետևանքով Արցախից փախստական դարձածների սոցիալական խնդիրների վերաբերյալ։

Մանրամասներն՝ այստեղ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր