87035 դիտում
18:20 31-05-2021
Երևանում ճանապարհային ոստիկաններն իրականացրել են «B 8» օպերացիան, 29-ամյա վարորդի՝ կեղծ համարանիշներով BMW-ն էլ տեղափոխվեց «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին ամիսներին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել մեծ թվով՝ հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։
Շատ ավտոմեքենաներ ճանապարհային ոստիկանները հայտնաբերում են ստացված օպերատիվ տվյալներով։
Երեկ՝ մայիսի 30-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի կողմից հայտնաբերվել է կեղծ համարանիշներով BMW մակնիշի ավտոմեքենա, որը նույնպես տեղափոխվել է Երևանի «գաի պլաշչադկա»։
Պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գրանցված 29-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանը իր BMW մակնիշի ավտոմեքենայի վրա տեղադրել է կեղծ՝ ռուսական B 888 BB 888 RUS համարանիշներ ու այդ ավտոմեքենայով իրեն զգալով՝ ինչպես ձուկը ջրում, «զվռնացել է» մայրաքաղաքի փողոցներում։
Որոշ ժամանակ անց ճանապարհային ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվում, որ համարանիշները կեղծ են, ու Երևանի «գաի»-ն՝ Ա. Սարգսյանի գլխավորությամբ իրականացնում են «B 8» օպերացիա, ինչ արդյունքում էլ BMW-ի վարորդԼ. Հովհաննիսյանը Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերվում է, իսկ ավտոմեքենան էլ հանգրվանում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կեղծ համարանիշներն ավտեմեքենայի վրա դրած վարորդը, երբ նկատել է, որ ճանապարհային ոստիկաններն իրեն են որոնում, անմեղ հայացքով դիմել է նրանց՝ ասելով. «Բայց ի՞նչ կա, որ տանում եք, համար ա, դուրս էկել ա, դրել, քշել եմ։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա», ու փորձել է ճանապարհային ոստիկաններին համոզել, որ չտեսնելու տան իր «հերոսությունը», բայց ինչպես սիրված ֆիլմում է, նրան ասել են. «Տղա ջան, կկուդ կանչեց»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+