1914 դիտում
18:26 02-06-2021
Պարտված, ստորացված և աշխարհի ծաղրանք դարձած անձը չի կարող մնալ պետության ղեկին. «5165 շարժում» կուսակցությունը հայտարարություն է տարածել
5165 ՇԱՐԺՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(թրքահպատակ և ստրկամիտ կառավարիչների վերաբերյալ)
Նախօրեին համացանցում տարածվեցին Աբովյանի հիվանդանոցի դիահերձարանում արված սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնք հերթական անգամ ի ցույց դրեցին գործող հանցագործ իշխանության ստորությունը։ Մի քանի օր առաջ մեր հարյուրավոր գերիներին ավելացան ևս վեցը։
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը և նրա թրքասեր թիմը վերջին շրջանում անընդհատ խոսում են ինչ-որ ադրբեջանական տարածքներից, որոնք իբր պետք է հանձնել թշնամուն։
Այս ամենի ֆոնին հաճախակի են դարձել անմեղսունակ սկանդալային հայտարարությունները՝ հպարտանում են պարտությամբ, Սև լճի 30%-ի համար չպետք է պայքարել, ձյունապատ գագաթները անիմաստ է պաշտպանել և այլն։
Համոզված ենք, որ վերոնշյալ բոլոր ցնդաբանությունները ունեն միայն մեկ նպատակ. շեղել հասարակությանը իրական հարցերից։ Արդեն 6-7 ամիս է մեր զինվորները Սյունիքում քնում են բաց երկնքի տակ և որևէ պետական պատկան մարմին չի զբաղվում այս խնդրով։
Գերիներին վերադարձնելու փոխարեն, նրանց քանակը ավելանում է։ Մինչ օրս հայտարարված չէ զոհերի և անհայտ կորածների իրական թիվը, հազարավոր վիրավորների խնդիրները մնացել են այդ երիտասարդների ընտանիքների ուսերին։ Քայքայված է պետական կառավարման ողջ համակարգը, տնտեսությունը ժամ առ ժամ գահավիժում է։
«5165 շարժում» կուսակցությունը հայտարարում է, որ պատմական այս ժամանակահտվածում ունի մեկ հիմնական նպատակ. ամեն գնով հեռացնել խաբեբա, ժողովրդի հույզերի վրա խաղացող և Ալիևի սիրելի ստրուկ դարձած Նիկոլ Փաշինյանի և նրա մի քանի տասնյակ կամակատարների թիմին։
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մենք՝ ներքոստորագրյալներս, այդ նպատակին հասնելու համար ոչ մի բանի առաջ չենք կանգնելու։
Այս հարցում պատրաստ ենք համագործակցել բոլոր առողջ և հայրենասեր քաղաքական ու հասարակական կառույցների հետ։
Պարտված, ստորացված և աշխարհի ծաղրանք դարձած անձը չի կարող մնալ ոչ միայն պետության ղեկին, այլև քաղաքական դաշտում ընդհանրապես։
Կարին Տոնոյան
Արսեն Գրիգորյան
Գևորգ Թամամյան
Հովհաննես Ղազարյան
Մենուա Սողոմոնյան
Նաիրա Երիցյան
Վարդան Քալանթարյան
Տիգրան Բալոյան
Լիլիթ Ասատրյան
Արմեն Ղազարյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2225 դիտում
19:56 09-06-2021
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը Չարենցավանում և Հրազդանում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
874 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
982 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1114 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ