58206 դիտում
20:50 02-06-2021
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Նորատուսում տեղի է ունեցել պայթյուն և տան փլուզում. 75-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հունիսի 1-ին պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հսյտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հոհվհաննիսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ, 75-ամյա Նուրիջան Հարությունյանն է, ով ժամը 09:00-ի սահմաններում Սևանի փողոցի 12-րդ նրբանցքի իր տան նկուղի դուռը բացելու ժամանակ ծխախոտ է փորձել վառել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյուն և առանձնատան որոշ հատվածներ փլուզվել են, իսկ Ն. Հարությունյանը պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել ու տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևան քաղաքի այրվածքաբանական կենտրոն:
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1915 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)