211652_close_icon
views-count64319 դիտում article-date 18:42 03-06-2021

Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ ճանապարհային ոստիկանները հրշեջ-ավտոմեքենաներին ուղեկցում էին հրդեհի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Արդեն  2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկով ժամանած մեծ թվով հրշեջ-փրկարարներ  քաղաքացիների օգնությամբ պայքարում են Անտառային փողոցի տներից մեկում բռնկված խոշոր կրակի տարածման դեմ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը,  քաղաքացիները՝ հիմնականում երիտասարդներ, իրենց ուժերով են կանխել կրակի տարածումը:

Հրշեջների աշխատանքը հեշտացնելու նպատակով ճանապարհային  ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 3-րդ և 5-րդ դասակների ծառայողները՝ 3-րդ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ, հրշեջ-ավտոմեքենաներն  ուղեկցում էին հրդեհի վայր, բացելով ճանապարհը, քանի որ հրդեհի վայր հասնելու համար հրշեջները մեծ դժվարությամբ էին հասնելու,  կային վարորդներ,  ովքեր ինչպես ժողովուրդն է ասում՝ «ուշ էին հասկանում»:

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Այս պահին հրդեհի տարածումը կանխվել է, հրշեջներին հաջողվեց կրակն ամբողջությամբ մարել, սակայն հիմա կատարում են հետախուզական աշխատանքներ՝ պարզելու համար՝ կրակի օջախներ կան թե ոչ:

 Հրշեջների  աշխատանքը տեղում ղեկավարում է Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողերը, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 6 բրիգադը, որպեսի եթե անհրաժեշտություն լինի բուժօգնություն ցուցաբերեն ծխահարված կամ ինքնազգացողությունը վատացած քաղաքացնիներին ու հրշեջներին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 284+
284+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր