4153 դիտում
17:51 05-06-2021
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը:
Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակեն խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ շարունակելու մեր ներդրումն ունենալ Սիրիայի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծման գործում։
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր
1339 դիտում
14:28 13-06-2014
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադին
1048 դիտում
13:52 17-04-2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Ազգային տոնի առթիվ
7445 դիտում
21:22 01-02-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ-Ասադին
Այս բաժնից
712 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
823 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
652 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի