1282 դիտում
18:37 05-06-2021
Արցախի նախագահն ընդունել է Գարեգին Բ-ին, քննարկվել են հետպատերազմյան փուլում առաջացած հիմնախնդիրները
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 5-ին ընդունել է հայրապետական այցով Արցախ ժամանած Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Ողջունելով Վեհափառ Հայրապետի այցն Արցախ՝ երկրի ղեկավարն իր խոսքում մասնավորապես ընդգծել է դրա կարևորությունը հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածում: «Համոզված եմ՝ արցախահայությունն ունի Ձեր հայրապետական խոսքի ու ներկայության կարիքը: Եվ այն հոգևոր աջակցությունը, որն այս օրերին, Ձեր այցով պայմանավորված, ստանալու է Արցախի ժողովուրդը, մեծապես օգնելու է հաղթահարելու ստեղծված ծանր իրավիճակը»,- շեշտել է Արայիկ Հարությունյանը:
Վեհափառ Հայրապետը նշել է, որ Արցախում գտնվելն իր համար հոգևոր մխիթարություն է և հնարավորություն՝ հավատավոր ժողովրդի հետ աղոթքի կանգնելու և Ավետարանի խոսքով նրան աջակցելու: «Վստահ եմ՝ Աստծո օգնությամբ և համազգային ջանքերով Արցախի մեր ժողովուրդը կկարողանա դուրս գալ այս դժվարին իրավիճակից: Բազում մարտահրավերներ են ծառացած մեր առջև: Դրանց հաղթահարման համար Հայ Առաքելական եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել Արցախի մեր զավակներին»,- ասել է Կաթողիկոսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները: Հանրապետության նախագահը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել հետպատերազմյան ժամանակաշրջանում առաջացած հիմնախնդիրները, դրանց լուծման գործում միասնական ջանքերի կարևորությունը:
Այնուհետև նախագահ Հարությունյանն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ այցելել է Պաշտպանության բանակի N զորամաս, որտեղ Նորին Սրբությունն իր օրհնությունն ու հայրական բարեմաղթանքներն է հղել սպայական կազմին և զինվորներին։ Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ Եկեղեցին մշտապես զորավիգ է եղել ու կլինի Հայոց Բանակին՝ հավելելով, որ անգամ պատերազմի ամենածանր պահերին եկեղեցականները և գնդերեցները հայ զինվորի կողքին են եղել:
Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է նաև Գանձասարի վանական համալիր և այնտեղից Հայրապետական մաղթանք հղել:

Նմանատիպ նյութեր
7368 դիտում
14:13 04-12-2020
Հետպատերազմյան փուլում քաղպաշտպանությունը դրված է որպես առաջնահերթ խնդիր․ ՀՀ ԱԻՆ փոխնախարար
Այս բաժնից
712 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ
823 դիտում
16:52 01-02-2025
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է սրվել տարվա 2-րդ կեսին. Stratfor
652 դիտում
16:23 01-02-2025
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի