2309 դիտում
12:56 08-06-2021
Փոփոխություն է կատարվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում. Ո՞վ կարող է դիմել ուսուցչի թափուր տեղի համար
Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը. Համաձայն նոր օրենքի` տվյալ ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող անձինք այսուհետ կարող են աշխատել որպես ուսուցիչ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում կատարվել է լրացում, ըստ որի` առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքում ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու դեպքում տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան առարկայի մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավր, մագիստրոս, դիպլոմավորված մասնագետ) և մանկավարժության առնվազն երեսուն կրեդիտ ունեցող անձը:
Մանկավարժության կրեդիտը, համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի վերոնշյալ հոդվածի 5-րդ մասի, տրվում է կրթության կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կազմակերպության, այդ թվում՝ բարձրագույն ուսումնական հաստատության առաջարկած կրթական ծրագրին մասնակցելու դեպքում:
Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից: Օրենսդրական փոփոխության հեղինակն Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն է

Նմանատիպ նյութեր
2306 դիտում
13:33 24-02-2021
Փոփոխություններ են կատարվել ուսուցչի թափուր տեղի մրցութային կարգում․ ԿԳՄՍՆ
958 դիտում
15:24 01-06-2021
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը քննարկվել է հասարակական կազմակերպությունների հետ
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»