211652_close_icon
views-count6211 դիտում article-date 17:52 08-06-2021

Չկա որեւէ գործ, որեւէ ոլորտ, որ ձեռք մեկնած լինեմ, այդ ոլորտը չծաղկի, չզարգանա. Ծառուկյան

News.am-ը գրում է. Սիրելի ժողովուրդ, ամենակարևորը դուք իմացեք, որ ես ոչ մի սուտ բան ձեզ չեմ ասում, այլ ասելու եմ իրականությունը, այն խնդիրը որն այսօր կա։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Գեղարքունիքի մարզի գավառ քաղաքում քարոզարշավի ժամանակ իր խոսքում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Ծառուկյանը կայացած մարդ է, ունևոր, տեսած և ճանաչված, և Ծառուկյանի հիմնական ծրագիրն ու նպատակն է, որ կարողանա իր հնարավորությունները օգտագործել հօգուտ իր երկրի և ժողովրդի։ Այսօր կա հնարավորություն, որ ամեն մարդ կարողանա իր ընտանիքը պահի բարեկեցիկ կյանքով, բայց այսօր վիճակը շատ ծանր է»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա նաև նշեց, որ Գեղարքունիքի մարզ գալով տեսել է, որ ժողովուրդը իսկապես մտահոգ է և լարված սահմանին տիրող իրավիճակով. «Մեզ համար ամենակարևորը երկրի անվտանգությունն է, այսօր Գեղարքունիքի մարզում լիարժեք տեսնելով, թե ինչ է կատարվում՝ ադրբեջանցիները առաջ են գալիս, իսկ դրանից ժողովուրդը մտահոգ է, լարված է: Պետք է ապահովենք ժողովրդի անվտանգությունը, իսկ դրա համար մեկ ճանապարհ կա, դա Ռուսաստանն է, մեր դարավոր բարեկամը, հարազատը, գործընկերը, որը միշտ ցույց է տվել, որ մեզ հետ է ցանկացած հարցով:

Այսօր մենք պետք է բարեկամական հարաբերությունը ամրապնդենք եւ մեր սահմանին պետք է կանգնած լինեն հայ եւ ռուս զինվորները, որ լիարժեք ապահով լինենք»,- նշեց նա։

Կուսակցության նախագահը նաև նշեց, որ ներկայացված ծրագրում ներկայացված է շուրջ 30 կետ, որոնք իրականացնելու պարագայում ժողովուրդը դուրս կգա ստեղծված իրավիճակից և չի լքի երկիրը. «Մարդիկ լավ օրից չեն գնում։ Ոլորտները գրեթե բոլոր պետք է զարգացնել, որ մարդիկ իրենց զգան իրենց երկրում պաշտպանված, գնահատված և տեսնեն, որ իրենց մասին մտածող կա»,- նշեց կուսակցության ղեկավարը։

Նա նաև ընդգծեց՝ պետք է ստեղծվի իրավիճակ, որ ոչ թե աշխատատեղի խնդիր լինի այլ աշխատողի, և արտասահմանից գան Հայաստան աշխատելու համար։

«Չենք կարող մի քանի նախարարություն իրար միավորել ու ղեկավարել, դրա արդյունքում է, որ գյուղատնտեսությունը մեռած վիճակում է, բայց քաղաքացուն կերակրողը գյուղացին է և գյուղացու աշխատանքը չպետք է գետնին մնա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

«Այսօր համատարած մարդիկ վարկեր են վերցրել, ամեն ընտանիքից 3 հոգի վարկի տակ են, բայց չեն կարողանում վերադարձնել. Ճարահատյալ վերցրել են, բայց այսօր ճար չկա դա փակելու: Պետությունը պետք է քայլ կատարի, մինչեւ 3 մլն դրամ վարկ ունեցողների վարկերը պետք է ներվեն:  Եթե քայլ չկատարեն, ժողովուրդը ունեցվածքը կորցնելու է, փողոցում էմնալու եւ փողոց են դուրս գալու»-ընդգծեց ԲՀԿ ղեկավարը՝ ընդգծելով, որ պետք է գյուղնախարարությունը բացվի, չի կարող 5 նախարարություն լինի միասնական ու մի ղեկավար: Ամեն մի նախարար պետք է մեկ ոլորտի համար պատասխան տա:

«Այսօր գյուղացին չի կարողանում իր ծախսերը հոգա, օրինակ, կարտոֆիլը 60-80 դրամով վերցնում են, տանում վաճառում են 300 դրամով: Ոնց կարող է վաճառողը 300 տոկոս շահույթ ունենա, իսկ մշակողը հազիվ իր վարկերը փակի: Այդ ոնց է լինում, որ կաթը վաճառում են 100-150 դրամով, իսկ այն խանութում վաճառվում է լիտրը 700-800 դրամով:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր