211652_close_icon
views-count35564 դիտում article-date 11:01 09-06-2021

Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Նորատուս գյուղում պայթյունի ու փլուզման հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում մահացել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 75-ամյա Նուրիջան Հարությունյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել հունիսի 1-ին Նորատուս գյուղի Սևանի փողոցի 12-րդ նրբանցքի իր տան նկուղում գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցած պայթյունի, ապա՝ փլուզման հետևանքով ստացած այրվածքներից։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին, պայթյուն և փլուզում էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 09:35-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից   ոստիկանության Գավառի բաժին ահազանգ էր ստացվել, որ Նորատուս գյուղում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հսյտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի  մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հոհվհաննիսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Նորատուս գյուղի բնակիչ՝ 75-ամյա Նուրիջան Հարությունյանն էր, ով ժամը 09:00-ի սահմաններում Սևանի փողոցի 12-րդ  նրբանցքի իր տան նկուղի դուռը բացելու ժամանակ ծխախոտ էր փորձել վառել, ինչի հետևանքով էլ տեղի էր ունեցել պայթյուն, և առանձնատան որոշ հատվածներ փլուզվել էին, իսկ Ն. Հարությունյանը պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ էր ստացել ու տեղափոխվել «Գավառ»  բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել էր Երևան քաղաքի այրվածքաբանական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր