211652_close_icon
views-count5153 դիտում article-date 09:28 11-06-2021

ՀԱԿ-ում լավ չե՞ն ընկալում Տեր-Պետրոսյանին, թե վաղաժամ բացում են խաղաքարտերը. «Իրավունք»․

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է ամենաքննադատական դիրքերից հանդես գալ ընդդեմ օրվա իշխանության և ան­ձամբ Նիկոլ Փաշինյանի, ավելին՝ տպա­վորություն թողնել, որ ինքն էլ ՀՀ երկ­րորդ և երրորդ նախագահների չափ օր առաջ ցանկանում է փրկել երկիրը իր իսկ բնորոշմամբ՝ «ազգակործան պա­տուհասից», բայց արի ու տես, որ ՀԱԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավո­րի թեկնածուները վաղաժամ բացում են բոլոր խաղաքարտերը:

Քաղաքական բանավեճերի և հանրային ելույթների ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հին իներցիայով իրենց քննադատու­թյան թիրախ ընտրում են մյուս նախկին նախագահներին և ոչ ամենևին ՔՊ-ին: Թերևս ստացվում է, որ կամ լավ չեն ըն­կալել, թե ինչ է ուզում իրենց առաջնորդ Տեր-Պետրոսյանը, կա՛մ, պարզապես, ակամայից բացահայտում են, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, շարու­նակում է մնալ ՀՀ առաջին նախագահի քաղաքական հոգեզավակը, որից ինչ­պես հրաժարվել, այնպես էլ պատրաստ է նորից որդեգրել, եթե խորհրդարանում միմյանց կարիքը զգան»։

Մանրամասն թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր