211652_close_icon
views-count2204 դիտում article-date 22:10 13-06-2021

Իսկ միգուցե՞ Ալիևն իր սրտի թեկնածուին ժեստ է արել, գերիներին այս նախընտրական փուլում տվել է, որպեսզի դրա սրընթաց անկում ապրող վարկանիշը բարձրացնի՞. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ,Tert.am

Գերիների վերադարձը, որ երեկ տեղի ունեցավ, վերջին շրջանի եզակի ուրախալի դեպքերից էր։ Տա Աստված, որ գերեվարված մեր բոլոր տղաները շատ արագ վերադառնան Հայաստան»,-Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպմանը ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը, հայտնում է Tert.am-ը:

Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ բոլորը չվերադարձան, քանի՞ գերի է այսօր պահվում թշնամի երկրում։

« Մինչ այս պահը չգիտենք, թե քանի գերի գիտենք։ Վերցնում է, գերիների նկար է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում ու էժանագին փիարով է զբաղվում։ Ինչի՞ ես նկարել էդ մարդկանց և հրապարակում։ Հասկանո՞ւմ է ինքը, որ այդ մարդիկ ծանր շրջան են ապրել գերության մեջ։ Նրանք ու նրանց ազգականներն ուզում են մոռանալ այդ ժամանակաշրջանը։ Էդ մարդիկ պիտի գան, ինտեգրվեն հասարակությանն ու շարունակեն ապրել։ Բայց էդ նկարը միշտ լինելու է բոլորի աչքի առաջ»,-նշեց Ա. Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր