18013 դիտում
14:15 15-06-2021
Մութ ամպեր՝ ՀՀ Դատական դեպարտամենտի պաշտոնյաներից մեկի գլխին. նա կասկածվում է կնոջ միջոցով մի քանի միլիոն հափշտակելու մեջ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով նյութեր են նախապատրաստվում, որ ՀՀ դատական դեպարտամենտի առաջնային պաշտնյաներից մեկը 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում իր կնոջն ընդունել է ՀՀ դատական դեպարտամենտում հրամանագրով՝ որպես աշխատակից։
Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել նաև, որ դատական դեպարտամենտի այդ պաշտոնյան տեղյակ է եղել, որ կինը չի հաճախում աշխատանքի, չի կատարում աշխատանքային պարտականությունները, որից հետո անձամբ նաև այլ պաշտոնատար անձանց հետ կազմել, հաստատել և ստորագրությամբ վավերացրել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող բովանդակությամբ կեղծ «աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր», որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել իր կնոջ աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է վճարման, որի արդյունքում յուրացման կամ վատնման եղանակով պետությունից հափշտակվել է մոտ 3 մլն 300 հազար դրամ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում դատական դեպարտամենտի այդ պաշտոնյայի ու նրա կնոջ ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
46408 դիտում
23:05 21-10-2021
Մութ ամպեր՝ Ճամբարակ համայնքի ղեկավարի գլխին. նա կասկածվում է մի շարք պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ