211652_close_icon
views-count44991 դիտում article-date 11:42 19-06-2021

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Nissan-ն ու Opel-ը, 6 վիրավորների մեջ կան ՌԴ քաղաքացիներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ-ին բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Ավետիս Գասպարյանի վարած Opel մակնիշի և 28-ամյա Զավեն Սարգսյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ պարզվում է՝ որ ավտոմեքենայի,  Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Մարիամ Հարությունյանը, ՌԴ քաղաքացիներ՝ 34-ամյա Արթուր Աբրահամյանը, 65-ամյա Սուրեն Աբրահամյանը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հասմիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերն  ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով վթարի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մաթիլյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր