211652_close_icon
views-count2214 դիտում article-date 19:36 23-06-2021

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 28-ին կհանդիպի Միավորված ազգերի կազմակերպության՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան տեղեկացրել է, որ հունիսի 28-ին գերագույն հանձնակատարն արդեն երկրորդ անգամ աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:

Նա հայտնել է, որ հանդիպմանն ակնկալվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, այդ թվում և փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանությանն առնչվող հարցեր: «Ուշադրության կենտրոնում են լինելու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավումը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերի կենտրոնացումը՝ սիրիացիների հայրենադարձման նպատակով, Դոնբասից փախստականներին  ու ներքին տեղահանվածներին աջակցության տրամադրումը»,- նշել է Զախարովան:

Նա հավելել է, որ գերագույն հանձնակատարի այցը ՌԴ նպաստելու է ՄԱԿ-ի գրասենյակի հետ բազմակողմ փոխգործակցության ու համագործակցության հետագա զարգացմանը:

Նմանատիպ նյութեր