28076 դիտում
22:56 23-06-2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Արմավիրի մարզում ВАЗ 2105-ը դուրս գալիս հանդիպակաց գոտի և բախվում Mercedes-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ՝ հունիսի 22-ին, Երևան- Արմավիր ավտոճանապարհին ВАЗ 2105 –ը դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ինչն էլ դարձել է Mercedes-ի հետ բախման պատճառ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 22-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչ, 21-ամյա Գևորգ Ալեքսանյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթեկելի գոտի, անցնելով բաժանարար գոտին , բախվել է դեպի Էջմիածին ընթացող Էջմիածին քաղաքի բնակիչ, 63-ամյա Բաբկեն Ասատրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմքենային և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՃՈ ավագ տեսուչներ Արմեն Ստեփանյանն ու Արտակ Հակոբյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչպես նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եզիազարյանը կարողանա դեպքի վայրի զննություն կատարել:
Փաստի առթիվ Գ. Եղիազարյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+