211652_close_icon
views-count15197 դիտում article-date 13:13 24-06-2021

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ford Mustang-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ բախվել է շինության պատին, կա վիրավոր, Ford Mustang-ի վարորդը հեռացել է դեպքի վայրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Բաշինջաղյան և Կարապետյան փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ անձի կողմից վարած Ford Mustang մակնիշի 46 VR 046 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 56-ամյա Կամո Ավդալյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Ավդալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Ford Mustang-ի վարորդը, ավտոմեքենան թսղնելով դեպքի վայրոմ, հեռացել է։

Բախման հետևանքով Opel-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բնակչի շինությանը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Հրաչ Ալեքսանյան գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերաըիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Խաչիկ Գևորգյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննական և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է Ford Mustang-ի վարորդի ինքնությունը։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այն վարել է Հնդկաստանի քաղաքացի։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+

Նմանատիպ նյութեր