33861 դիտում
20:13 25-06-2021
Շիրակի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 59-ամյա ուղևորուհին «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 24-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ մահացել է 59-ամյա Հասմիկ Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 18-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով:
Հիվանդանոց էին տեափոխվել նաև ևս 5 հոգի:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունիսի 18-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110 կմ-ին բախվել էին Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Ավետիս Գասպարյանի վարած Opel մակնիշի և 28-ամյա Զավեն Սարգսյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ՝ պարզվում է՝ որ ավտոմեքենայի, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Մարիամ Հարությունյանը, ՌԴ քաղաքացիներ՝ 34-ամյա Արթուր Աբրահամյանը, 65-ամյա Սուրեն Աբրահամյանը, Գյումրիի բնակիչ՝ 59-ամյա Հասմիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գյումրի» բժշկական կենտրոն։
Օպերատիվ էին գործել բժիշկների հերթապահ խմբերն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարները։
Օպերատիվորեն ժամանել էի նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, սակայն մարզի դատախազի հանձնարարականով վթարի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գարեգինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+