52819 դիտում
18:00 26-06-2021
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Գազելն» ու Toyota Camry-ն. կա 8 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 16:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ս. Թևոսյան փողոցում բախվել են 56-ամյա Կամո Կնյազյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենան և 30-ամյա Վահե Մելքումյանի վարած ԳԱԶ-32213 մակնիշի «Գազել» միկրոավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողը:
Օպերրատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանը, Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Մ. Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, «Գազելը» թիվ 253 երթուղին է և այն սպասարկում է Երևան-Լուսակերտ երթուղին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+