211652_close_icon
views-count2206 դիտում article-date 23:34 27-06-2021

Բոլորը փորձելու են լուծել իրենց խնդիրները՝ հաշվի չառնելով մեր երկրի գոյությունը. Բորիս Նավասարդյան

«Գնալով ավելի շատ եմ ջղայնանում, երբ սկսում են վերլուծել, թե ինչու են տարբեր խոշոր խաղացողները շահագրգռված պաշտպանել Հայաստանի շահերը», իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

«Այնպես են խոսում, կարծես, դա կարող է տեղի ունենալ, անկախ նրանից մենք ինքներս ինչ ենք անելու։ Լավագույն դեպքում, շեշտվում է դրսի ուժերի նկատմամբ բարեկամություն, հավատարմության հավաստիացումների կարեւորությունը։ Մի խոսքով, հայերիս սիրել եւ սիրելու են գեղեցիք աչքերի համար...

Հանցագործության մակարդակի հասնող ինքնախաբեություն է։ Արտաքին խաղացողները կարող են Հայաստանին օգտակար լինել, միայն եթե ինքներս ապացուցենք, որ անում ենք առավելագույնը մեզ փրկելու, նորից գործոն դառնալու համար՝ անկախ նրանից, ունենք այլոց աջակցությունը, թե ոչ։

Հակառակ դեպքում բոլորը փորձելու են լուծել իրենց խնդիրները հաշվի չառնելով մեր երկրի գոյությունը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր