211652_close_icon
views-count72012 դիտում article-date 18:42 29-06-2021

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 29-ամյա 2 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն. ըստ բժիշկների՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 29-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ստացած ահազանգի փաստով: Ժամը 01:50-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած  թափանցող վերք, հեմոպնեմոթորաքս, վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ տեղափոխվել է  «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք»  ախտորոշմամբ:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հիվանդանոց  է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Ոսկանյանի գլխավորությամբ:

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն բացատրություն տալու ու մինչ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Մասիսի ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են՝ վիրավորներն են՝ Մասիս քաղաքի բնակիչ, 29-ամյա Արթուր Հայրապետյանը և Երևանի բնակիչ, 29-ամյա Գրիգոր Վարպետյանը:

Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՝ պարզելու համար՝ որտեղ և ինչ պայմաններում են նշված անձինք դանակահարվել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր