211652_close_icon
views-count4835 դիտում article-date 17:00 02-07-2021

Պահանջում ենք կա՛մ անվավեր ճանաչել արդյունքները, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել 2-րդ փուլ, կա՛մ սահմանել մանդատների բաշխման կարգ․ ՍԴ որոշումը չի կարող լինել ուշ, քան 15-օրյա ժամկետը․ Վարդևանյան. Tert.am

«Հայաստան» դաշինքը դիմում է մուտքագրել ՍԴ՝ ԿԸՀ-ի հունիսի 27-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով, մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունն ու փաստական հանգամանքները։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը, հայտնում է Tert.am-ը։

«ՍԴ-ն նշված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով, թե՛ որակական իմաստով։ Վերաբերելու է բուն քվեարկության օրվա խնդիրներին, ինչպես նաև այն խումբ հարցերին, որոնք ներկայացնում ենք մայիսի 10-ից»,-ասաց նա։

Վարդևանյանը նշեց, թե դիմումը ներկայացրել են 12 կետից բաղկացած խնդիրների մանրամասն վերլուծությամբ, կից փաստաթղթերով և դրանց վերաբերյալ իրենց հիմնավորումներով։

«ՍԴ մասին սահմանադրական օրենքով առաջին անգամ է ՍԴ-ում ընտրությունների վերաբերյալ վեճը քննության առարկա դառնալու, ՍԴ-ում ընտրության արդյունքները վիճարկում են մի քանի ուժեր»,-նշեց նա՝ հավելելով, որ ՍԴ որոշումը չի կարող լինել ուշ, քան մուտքագրման օրվանից 15-օրյա ժամկետը։

«Պահանջում ենք կա՛մ անվավեր ճանաչել ընդհանուր արդյունքները, կա՛մ անվավեր ճանաչել և նշանակել երկրորդ փուլ, կա՛մ սահմանել մանդատների բաշխման կարգ, մենք 3-ն էլ դիտարկում ենք։ Մեր հիմնական ակնկալիք պահանջն այն է, որ ընտրության արդյունքներով ընդունված որոշումն անվավեր ճանաչվի»,-ասաց նա։

Անդրադառնալով դիմումի բովանդակությանը՝ Վարդևանյանն ասաց, որ ներկայացրել են մի շարք ապացույցներ տեսանյութերի տեսքով, 109 ընտրատեղամասերի արդյունքերի՝ իրենց վերլուծությունը, որը փաստաբանի խոսքով, վերաբերում է 88 000 ձայնի, որոնցից մոտ 4000-ի դեպքում ընտրատեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ։ «Նժարին դրված է 88 000 քվե, բայց դրանցից 4000-ը բացակայում է»,-նշեց նա։

Վերջինս ընդգծեց՝ միայն 88 000 ձայնի առնչությամբ հարցեր առաջացել են ընդամենը 109 ընտրատեղամասերի ուսումանսիրությունից հետո, մինչդեռ եղել է 2008 ընտրատեղամաս։

Հաջորդ հարցը, նրա խոսքով, վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտին, երբ վերջինս հրաժարական է տալիս․ «Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել՝ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը այդպես պահպանելը մեկ նպատակով էր՝ վարչական ռեսուրսի չարաշահում։ Առաջին անգամ ունենք դեպք, որ արձանագրված է վարչական ռեսուրսի չարաշահում իշխանության կողմից»,-ասաց նա։

Վարդևանյանն անդրադարձավ նաև ատելության խոսքի տարածմանը՝ նշելով, թե վարչապետի պաշտոնակատարի կողմից այդ խոսքի տարածման ծավալն անգերազանցելի է եղել։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր