38697 դիտում
18:09 02-07-2021
Ոստիկանական՝ «Ջուրն իր ճամփան կգտնի» հատուկ օպերացիա Վայոց Ձորի մարզում. բերման է ենթարկվել Սյունիքի ջրօգտագործման ընկերության փոխտնօրենը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, ոստիկանության և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները իրականացրել են «Ջուրն իր ճամփան կգտնի» հատուկ օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 17:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 43-ամյա Ռոմիկ Մ.-ն ահազանգել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին և հայտնել, որ 10 րոպե առաջ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում վազանց կատարելու շուրջ ծագած պարզաբանումներ կատարելու ժամանակ Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը զենքով սպառնացել է իրեն, ապա դեպի Վայք քաղաքի ուղղությամբ դիմել փախուստի:
Սիսիանի ոստիկաններն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները տաք հետքերով պարզում են Lexus-ի համարանիշները և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը ու արդեն համատեղ՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի խաչմերուկում հայտնաբերում են նշված ավտոմեքենան ու նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Եղեգնաձորի բաժին են բերման ենթարկում Գորիս քաղաքի բնակիչ, 62-ամյա Սերժիկ Ա.-ին:
Արդեն բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է «ԻԺ - 79-8» տիպի ատրճանակ և այն կրակելու համար նախատեսված 3 հատ փամփուշտ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սերժիկ Ա.-ն աշխատում է Սյունիքի ջրօգտագործման ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, իսկ ատրճանակն էլ օրինական հաշվառված է նրա անվամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում է նաև Ռոմիկ Մ.-ի հայտնած տեղեկությունը՝ արդյոք այն համապատասխանում է իրականությանը, թե ոչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
60740 դիտում
14:12 23-08-2020
Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում. բերման է ենթարկվել ՍՊԸ-ի փոխտնօրենը, ով այնուհետև ձերբակալվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ