211652_close_icon
views-count50364 դիտում article-date 19:09 03-07-2021

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. Opel Zafira-ն տեղացած կարկուտի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները ու ՃՈ ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
 
Ժամը 17:10-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում, Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Սպիտակ ընթանալիս, ուժեղ կարկուտի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
 
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:
 
Ավտոմեքենայում եղել են 4 հոգի, որոնց Սպիտակի հիվանդանոցի բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որոնցից 3-ը հրաժարվեցին հիվանդանոց տեղափոխվել, իսկ մեկին տեղափոխեցին «Սպիտակ» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մալաքյանի, բաժնի պետի տեղակալ Մանվել Հայրապետյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 266+
266+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր