211652_close_icon
views-count2161 դիտում article-date 23:46 05-07-2021

Ուկրաինացի գործիչն ընդգծել է Ուկրաինայի հայերի միության աշխատանքը Հայաստանի մշակույթի հանրահռչակման գործում

Անկեղծորեն շնորհավորում եմ Ուկրաինայի հայերի միությանը 20-ամյա ոգեշունչ աշխատանքի համար։ Հայաստանն ինձ համար մի ինչ-որ հեռավոր ու անհայտ Երկիր չէ։ Թերի միջնակարգ կրթության վկայական ստացել եմ Երեւանի թիվ 35 դպրոցում։ Այս մասին AnalitikaUA.net-ին ասել է ուկրաինացի գործիչ Անատոլի Սուլդինը։

Անդրադառնալով կազմակերպության պատմության թեմային ՝ նա նշեց, որ Ուկրաինայի հայերի միության զարգացման ուղին հեշտ չի եղել։ Համենայնդեպս, վերջին 15 տարիներին ես տեսել եմ իրենց Հայրենիքի այդ ոգեշունչ հայրենասերների աշխատանքը։

«Չնայած Միության թիմի համար հայրենիքը Ուկրաինան է։ Բայց Ուկրաինա հայրենիքից բացի կա նաեւ հայրերի ու պապերի օրրանը՝ Հայաստանը։ Միությունն անցել է կայացման ոչ հեշտ ճանապարհ, բայց հիմա էլ ամեն բան քայլ առ քայլ ու ծանր աշխատանք է։ Որպես օրինակ նշեմ, որ Ուկրաինայում Հայոց ցեղասպանության մասին գիտեն շատ ուկրաինացիներ, Ուկրաինայում հոլոդոմորի մասին Հաաստանում գրեթե չգիտեն։ AnalitikaUA.net տեղեկատվական կայքը, որը գլխավորում է Ուկրաինայի եւ Հայաստանի՝ իր նախնիների Հայրենիքի հայրենասեր պարոն Մարատ Հակոբյանը, դարձավ լավագույնը սփյուռքի տեղեկատվական կայքերի շարքում։ Դա հնարավորություն է տալիս Ուկրաինայի հայերի միությանը ոչ միայն տեղեկացնել հեռավոր հայրենիքի իրավիճակին, այլեւ ակտիվ դիրքորոշում որդեգրել Ուկրաինայում։ Ավելորդ չի լինի նշել միության աշխատանքը Հայաստանի մշակույթի եւ պատմության հանրահռչակման գործում։ Միության միջոցառումենրի թիվը տպավորիչ է։

Բարեկամներ, ցանկանում եմ ձեզ անկախության եւ Հայաստանի բարգավաճման համար ձեր պայքարում զգալի նվաճումներ եւ հաջողություն թշնամու դեմ պայքարում։ Այնպես է ստացվել, որ թշնամին մեր բարեկամական պետություններում մեկն է։ Ուստի, էլ ավելի եմ հավատում, որ միասին կհաղթենք»,- նշել է Սուլդինը։

Օրերս Ուկրաինայի հայերի միությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական համայնքները, նշում էր հիմնադրման 20-ամյակը:

Կազմակերպությանը 20-ամյակի կապակցությամբ շնորհավորել են կառավարության անդամներ, հոգևորականներ և հասարակական գործիչները:

Ուկրաինայի հայերի միությունը դարձել Է Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվել է Եվրոպական միության թափանցիկության ռեեստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը:

Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադիր համաժողովը տեղի է ունեցել 2001 թվականի հուլիսի 1-ին Խարկովում: Տարբեր ժամանակահատվածներում Ուկրաինայի հայերի միության նախագահներն էին Աշոտ Ավանեսյանը, Նվեր Մխիթարյանը, Հայկ Փամբուխչյանը: Այժմ (2011 թվականի նոյեմբերից) Ուկրաինայի հայերի միությունը ղեկավարում է Վիլեն Շատվորյանը:

Նմանատիպ նյութեր