1776 դիտում
20:00 08-07-2021
Վարանդայի և Ջրականի ուղղություններում այսօր հայտնաբերվել է ևս 2 աճյուն
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր՝ հուլիսի 8-ին, փրկարարական մեկ ջոկատով իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է ևս 2՝ նախնական տվյալներով ռազմական գործողությունների մասնակիցների աճյուններ: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1598 աճյուն:
Նմանատիպ նյութեր
1282 դիտում
12:30 03-04-2021
Աճյունների որոնումներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) ուղղություններում
Այս բաժնից
1027 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
871 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը