7129 դիտում
10:42 10-07-2021
Սահմանազատման հիմքում պետք է դրվեն իրավական փաստերը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ Հայ-ադրբեջանական սահմանին օրեցօր մեծացող լարվածությունը եւ միջադեպերի թվի աճն առաջին հարթակ են մղում երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկի առաջնայնությունը: Թերեւս, այդ նպատակն է հետապնդում Ադրբեջանը՝ այս պահի դրությամբ նախնական գծանշված հայկական սահմանները խախտելու իր գործողություններով:
Նկատենք, որ ՌԴ-ն եւ Ադրբեջանը նույնպես դեռ չեն ավարտել իրենց ընդհանուր սահմանի դեմարկացիայի հարցերի լուծումը: Երեկ Բաքվում ավարտվեց ռուս-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցում խնդիրները շատ են, բնականաբար, քննարկվելիք հարցերն էլ են ծավալուն եւ բազմաբովանդակ: Մասնավորապես՝ սահմանի Տավուշի հատվածում 90-ականների կոնֆլիկտի հետեւանքով ձեւավորված է բնագիծ, որն առավելագույնս է բավարարում կողմերի անվտանգության պահանջներին, եւ որին արդեն ընտելացել են երկու երկրում էլ: Եթե Ադրբեջանը փորձի բարձրացնել այնտեղի խորհրդային անկլավների հարցը, ապա ստիպված է լինելու Հայաստանին վերադարձնել Արծվաշենը, որի տարածքը գերազանցում է ադրբեջանական բոլոր անկլավների հանրագումարը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1437 դիտում
09:00 01-02-2021
ՀՀ բնակիչների իրավունքները սահմանների որոշման գործընթացում պետք է դրվեն հիմքում
1686 դիտում
10:37 29-06-2021
Հանրայնացված փաստերը ՍԴ դիմումի հիմքում ընկած փաստերի ընդամենը տասը տոկոսն են․ Ռոբերտ Հայրապետյան․ «Փաստ»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը