211652_close_icon
views-count2069 դիտում article-date 21:35 11-07-2021

Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ նվաճեց Ուիմլդոնի մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերբ թենիսիստ,  Նովակ Ջոկովիչը 6-րդ անգամ դարձավ թենիսի ամենահեղինակավոր մրցաշարի` Ուիմբլդոնի չեմպիոն:
 
Լեգենդար մարզիկը տղամարդկանց մենախաղում ծանր պայքարում՝ 6:7 (4:7), 6:4, 6:4, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 9-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիին: Մրցախաղը տևեց 3 ժամ 30 րոպե:
 
Այսպիսով, Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարվեց շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին և իսպանացի Ռաֆայել Նադալին, որոնք նվաճել են 20-ական տիտղոս:
 
Նովակ Ջոկովիչը նաև ATP վարկանիշային մրցաշարի առաջատարն է:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր