211652_close_icon
views-count7586 դիտում article-date 02:02 12-07-2021

Իտալիան գերդրամատիկ եզրափակչում հաղթեց Անգլիային և նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրո-2020-ի եզրափակիչ՝ Իտալիա-Անգլիա գերդրամատիկ ստացվեց և լիովին արժանի էր եզրափակչի կարգավիճակին:
 
Հանդիպման սկիզբը բավական խոստումնալից էր. արդեն 2-րդ րոպեին անգլիացիների գեղեցիկ կոմբինացին անկասելի հարվածով եզրափակեց Լյուկ Շոուն:
 
Դրանից հետո ծանր, դիրքային պայքար էր ընթանում՝ նվազագույն գոլային պահերով:
 
Միայն 67-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Լեոնարդո Բոնուչին մոտ տարածությունից գրավեց Փիքֆորդի դարպասը:
 
Դրանից հետո թե հիմնական, թե՝ լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին և հաղթողին որոշելու համար նշանակվեց 11 մետրանոց հարվածաշար:
 
Բացառիկ դրամատիկ հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին իտալացիները՝ 3:2: Ամենաուշագրավն այն է, որ լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին Գարեթ Սաութգեյթը խաղադաշտ մտցրեց Մարկուս Ռեշֆորդին և Ջեյդոն Սանչոյին, որպես 11 մետրանոց հարվածների վարպետներ, սակայն հենց վերջիններս չկարողացան իրացնել իրենց հարվածները և դա վճռեց ամբողջ Եվրոյի ելքը:
 
Այսպիսով, Իտալիան հաղթեց և իր պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Առաջինը 53 տարի առաջ էր՝ 1968 թվականին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր